2256 դիտում
22:21 31-03-2014
Բրիտանացի 2֊ամյա տղան փրկել է մոր կյանքը
Մեծ Բրիտանիայում 2֊ամյա տղան փրկել է մոր կյանքը։ Նա կարողացել է զանգել 999 փրկարար ծառայություն, երբ մայր հանկարծակի ուշագնաց ընկել է։
Ինչպես պատմում են ծառայության օպերարտորները, փոքրիկն ասել է․ « Մայրիկը գետնին է և քնած»։
Նրանց հաջողվել է ճշտել զանագահարողի հասցեն, քանի որ երեխան լսափողը վայր չի դրել՝ պարբերաբար օպերետորին ասելով «բարև»։
Ռայլի Ուորդի զանգից հետո Լեսթերշիր կոմսության Բարոու քաղաքում գտնվող Դանա Հենրիի տուն պարամեդիկներ են ուղարկվել։ Նրանք կնոջն անգիտակից վիճակում են գտել և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրան շտապ օպերացիա է արվել․ նրա մոտ թրոմբ էր առաջացել, որի հետևանքով ձվարանից արյունահոսություն էր սկսվել։
Երբ Դանա Հենրին առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից, նրա տուն փրկարար ծառայության աշխատակիցներ են եկել, ովքեր Ռայլիին խիզախության համար պարգև են հանձնել։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1171 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
784 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում