Փարիզում հանդիպել են Քերին ու Լավրովը
Փարիզում մեկնարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին:
Գործակալության տվյալներով, նրանք հանդիպել են Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան շենքում, փակ դռների հետևում: Վերջին անգամ Քերին և Լավրովը հանդիպել էին Հաագայում այս շաբաթվա սկզբին, քննարկելու Ուկրաինայում իրադրությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քերին հետ է վերադարձել Եվրոպ Լավրովի հետ բանակցելու համար: