Ժվանիայի գործով նոր փաստեր են բացահայտվել
Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով հարցաքննել են ցմահ ազատազրկման դատապարտված Գիորգի Գվիչիանին : Ժվանիայի մահվան ժամանակ Գվիչիանին Թբիլիսգազի գլխավոր տնօրենն էր:
Նա հայտարարել է, որ Ժվանիան չէր կարող գազից խեղդվել, քանզի այն շենքը, որտեղ նա գտնվել է այդ պահին չեր գազամատակարարվում: Նա դատախազին հայտնել է, որ նշված շենքի գազամատակարարումը դադարեցվել էր վթարային իրավիճակից ելնելով նույն օրը գիշերը ժամը 23:00-ին:
Այնուհետև Գվիչիանին հրաց է ուղում դատախազին, թե իր գործով 2 կեղծ ցուցմունք կա ինչու՞ չեն կրկին հարցաքննվում նրանք, դատախազը չի պատասխանել նրա հարցին, որի մասին աղմուկ է բարձրացրել ֆեյսբուքյան իր էջում նախկին տնօրենը:
Նշենք, որ Վրաստանի ՆԳ նախարարության կողմից երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան վարկած էր հաստատվել գազից խեղդվելը: