211652_close_icon
views-count6760 դիտում article-date 19:42 30-03-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում և հանրապետության ճանապարհներին Գիշերվանից տեղացող ձյունը բարդություններ է ստեղծել ճանապարհային երթևեկության համար. դժվարանցանելի են Երևանի փողոցներն ու մարզային ճանապարհները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները վաղ առավոտից ուժեղացված ծառայության են անցել և´ մայրաքաղաքում, և´ մարզերում. վերահսկվում են փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր են գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում են ճանապարհաշինական բրիգադների և ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղևորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում` մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթևանի տրամադրումը: Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է: վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր