8998 դիտում
13:32 30-03-2014
Ժայռաբեկորների փլուզում՝ Լոռու մարզում. օպերատիվորեն գործեցին ճանապարհային ոստիկաններն ու Թումանյանի ճանշինը
Այսօր՝ մարտի 30-ին, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում ժայռաբեկորները պոկվել և թափվել էին ճանապարհին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը դարձել էր դժվարանցանելի և երթևեկությունը դարձել էր միակողմանի:
Փլուզման մասին քաղաքացիները տեղեկացրել էին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ փլուզման վայր էին ուղարկել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր վթարներից խուսափելու համար նշված հատվածում ուժեղացված ծառայություն էին կատարում:
Օպերատիվորեն ժամանել են Թումանյանի ճանշինի աշխատակիցները, ովքեր վերամբարձ կռունկի օգտագործմամբ ճանապարհից հեռացնում էին ապառաժ քարերը:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+