211652_close_icon
views-count72613 դիտում article-date 12:18 10-03-2022

Առատ ձյան հետևանքով մեծ թվով բեռնատարներ Լոռու մարզում չեն կարողանում երթևեկել, ըստ վարորդների՝ ճանշինը «մուկն ու կատու է խաղում», ճանապարհային ոստիկաններն էլ ողջ գիշեր հերթապահություն են իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկվանից հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ է Լոռու մարզում։ Գոգավանի մաքսակետից դեպի Տաշիր և Ստեփանավան-Գյառգյառ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Գյառգյառի ոլորաններում տեղացած ձյան պատճառով մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում տեղաշարժվել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զույցում Գոգավանի մոտ արգելափակված վարորդներն ասում էին. «Երեկվանից ահավոր վիճակ ա։ Ոչ մի պատկան մարմին միջոցներ չի ձեռնարկում ճանապարհը ձյան շերտից ու մերկասառույցից մաքրելու ուղղությամբ։ Ահազանգել ենք ճանապարհը սպասարկող ճանշինին, խոստացել են՝ գան, բայց չկան։ Մենակ ճանապարհային ոստիկաններն են գոնե մի քանի անգամ գալիս, երթևեկությունն են կարգավորում, բայց դրանով հարցը չի լուծվում Պետք է գրեյդերով հեռացնեն ձյունը և աղ ու ավազով մշակեն ճանապարհը, ինչից հետո հնարավոր կլինի երթևեկել։ Նույն վիճակն է նաև Գյառգյառի ոլորաններում»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողջ գիշեր նշված հատվածներում ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, տեսուչներ Արթուր Ազարյանի և Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վաշտի հրամանատարն արդեն կապ է հաստատել ճանապարհը սպասարկող ճանշինի պատասխանատուների հետ, ովքեր խոստացել են՝ կրկին անգամ գան ու կատարեն իրենց վրա դրված պարտականությունները։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր