211652_close_icon
views-count3165 դիտում article-date 14:54 29-03-2014

Ադրբեջանական բանակում 2-րդ միջադեպն է գրանցվել այսօր

Ադրբեջանի Զինված ուժերում այսօր 2-րդ միջադեպն է արձանագրվել: Ինչպես հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը, N զորամասի շարքային ծառայող Ռահիդ Սաթթար օղլու Ասկերովը հրազենային վնասվածք է հասցրել իրեն ամրակցված զենքից՝ իբրև թե զենքի հետ անզգույշ վերաբերվելու արդյունքում: Ասկերովին տեղափոխել են հոսպիտալ: Վերջինս զորակոչվել էր բանակ Շամքիրի շրջանից: 2014 թվականի հունվարից մինչ այսօր ադրբեջանական բանակում հրազենային ինքնավիրավորումների ավելի քան 20 դեպք է արձանագրվել: 10-ից ավելի զինծառայող ինքնասպան է եղել: Ինքնասպանությունները իրագործվել են մկնդեղի, հրազենի և պարանի միջոցով: Ադրբեջանի ՊՆ-ն նշված միջադեպերին ստանդարտ պատասխան ունի՝ անզգուշության հետևանք:

Նմանատիպ նյութեր