Էրդողանի կուսակցության շարքերը լքել է ևս 4000 մարդ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի մասնաճյուղից հեռացել է ևս 4000 մարդ:
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ այդ քայլի պատճառը եղել է կուսակցության կուսակցության վարած ներկայիս քաղաքականությունը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել կուսակցության անդամների մոտ:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Թուրքիայում տեղի են ունենալու տեղական կառավարման մարմինների ընտրություններ: Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող և ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների միջև: