Բանգկոկում կրկին բողոքի ակցիա է անցկացվում
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընդդիմությունը կառավարության դեմ նոր բողոքի ակցիա է անցկացնում։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
Ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալների, օրվա ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը կարող է ավելի քան 50 հազարի հասնել։
Ցույցն անց է կացվում Լյումպինի այգում, որտեղ ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են ընթանում։ Երկրի տարբեր քաղաքներից ժամանել են ընդիմության կողմնակիցներ՝ մասնակցելու զանգվածային երթին։
Ընդդիմադիր առաջնորդների խոսքերի համաձայն, երթը խաղաղ բնույթ է կրելու։