Լարված իրավիճակ՝ գլխավոր դատախազության մոտ. կիբերհանցագործների զոհերը պահանջում են գտնել խարդախներին ու պատժել օրենքի ողջ խստությամբ. իսկ քննիչն էլ հայտնել է, թե դարակում նմանատիպ էնքան գործ կա, որ կարող են հույսները կտրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 28-ին, լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց. ի նշան բողոքի՝ հավաքվել էին Երևանում և մարզերում բնակվող քաղաքացիներ, ովքեր իրենց բողոքի ակցիան էին իրականացնում ու պահանջում էին հանդիպում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները համոզված են, որ իրենք դարձել են կիբերհանցագործության զոհ ու այդ ստահակների թիկունքին հնարավոր է կանգնած լինեն լուրջ պաշտոնյաներ, այդ թվում՝ իրավապահ համակարգից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին.
«Էլեկտրոնային փոստերի միջոցով մեզ նամակներ են եկել, որ իբրև թե մեր անունով վարկեր են հաստատված։ Զանգել ենք այդ բանկեր և զգուշացրել, որ մենք խաբեության զոհ ենք, խարդախները մեր անվան տակ իրենց սև գործն են արել ու խոշոր չափի գումարներ հափշտակել։
Դիմել ենք բանկերին, որպեսզի զրոյացնեն բոլոր վարկերը, քանի որ դա մեր մեղքով չի եղել, սակայն բանկերը ոչ մի դրական պատասխան չեն տվել։
Մի քանի խաբեբաների մասին տեղեկացրել ենք թե՛ ոստիկանությանը, թե՛ քննչական բաժիններին, սակայն քննիչը մեզ ասում է՝ »դարակումս էդպես էնքան գործեր կան ու դուք էլ հույսներդ կտրեք». լրիվ դարակազմիկ պատասխան։ Ո՞վ է տեսել տեխնոլոգիայի այս դարում իրավապահ համակարգն անզոր լինի նման խարդախներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատժելու գործում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։