211652_close_icon
views-count4472 դիտում article-date 16:26 13-05-2016

Շփման գծում վիրավորված 28-ամյա սպան այսօր դուրս է գրվել այրվածքաբանական կենտրոնից

Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը` 28-ամյա սպա Արսեն Առաքելյանն այսօր առողջացմամբ դուրս է գրվել: Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի փոխանցմամբ` զինծառայողը վերականգողական բուժումը կշարունակի Արցախում` Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ: Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Արցախի բանակի սպան դեմքի, ձեռքերի ու մարմնի այլ հատվածներում 4-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել: Առաջին բուժօգնությունը Մարտակերտի հոսպիտալում, այնուհետև Ստեփանակերտում ստանալով՝ նրան տեղափոխել էին Երևան: ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժումը կշարունակի 48-ամյա ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը, ում մոտ առկա են բազմաբեկորային վնասվածքներ: Նախորդ շաբաթ նա ենթարկվել է պլաստիկ վիրահատության: Բժիշկների հավաստմամբ` այս վիրավորը հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես դուրս կգրվի բժշկական հաստատությունից:

Նմանատիպ նյութեր