Պեկինում դանակով զինված տղամարդը սպանել է 6 մարդու
                        Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Խուայժոու շրջանում դանակով զինված մարդը 6 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 34֊ամյա հանցագործին։ Միջադեպի պատճառների բացահայտման կապակցությամբ հետաքննություն է ընթանում։
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածը նախկինում հոգեկան հիվանդության դեմ բուժման կուրս է անցել։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

