Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն
Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Քեսաբ հայաբնակ գյուղաքաղաքի և հարակից բնակավայրերի շուրջ ծավալվող վերջին օրերի իրադարձությունները լուսաբանվում են թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1548]Ermenihaber.am[/url] կայքը:
Մասնավորապես «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, վկայակոչելով սիրիահայերից ստացված տեղեկությունները, ահազանգում է, որ Քեսաբից տեղահանված հայերի տները թալանողները թուրքերեն են խոսում:
Օրինակ` քեսաբցի Անի Բոյմուշաքյանը երբ զանգահարել է Քեսաբի հայ ավետարանական եկեղեցու գրասենյակ, լսափողի այն կողմից նրան թուրքերենով պատասխանել են Ասադի վարչակազմի դեմ պատերազմող ջիհադականնները:
Մանրամասնրը՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1548]այստեղ[/url]: