Թույլ տվեք չպատասխանել, թե որ խոշոր հարկատուներն են թալանողները. ՊԵԿ նախագահ
Այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարեց. «Մենք ստվերի հաշվարկման մեխանիզմը գտել ենք, դա գաղտնի չէ և կտրամադրենք բոլորին»:
ՊԵԿ նախագահը հավելեց, որ իրենց մեթոդով հաշվարկելու արդյունքում պարզել են, որ եթե 2016 թ-ի դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48,8 տոկոս, ապա այս տարվա մարտին այն նվազել է մինչեւ 33,2 տոկոս:
Հարցին, թե որքան կնվազի ստվերը մինչև 2017 թ-ի վերջը, նա պատասխանեց. «Եկեք չկանխատեսենք: Բնական է, որ նման կտրուկ նվազեցում այլևս իրատեսական չի լինի: Մեր մեխանիզմով որքան հնարավոր է, նվազեցնելու ենք»:
Նա վստահեցրեց, որ իր աշխատած տարիներին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ստվերը զրո է եղել, հիմա էլ է զրո: