211652_close_icon
views-count2725 դիտում article-date 09:38 27-03-2014

«Ռեալ»-ը պարտվեց «Սևիլիա»-ին և զիջեց իր դիրքերը. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Սևիլիա»-ին: Խաղասկիզբը հաջող դասավորվեց Անչելոտիի սաների համար, երբ Ռոնալդուն 14-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: Սակայն 5 րոպե անց Կառլոս Բակկան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 72-րդ րոպեին դարձավ հաղթական գոլի հեղինակը: Մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ռեալ»-ը 70 միավորով նահանջեց 3-րդ հորզիզոնական: Ստեղծված իրավիճակից հիանալի օգտվեց «Ատլետիկո»-ն, որը սեփական հարկի տակ հաղթեց «Գրանադա»-ին և 73 միավորով ստանձնեց առաջնության միանձնյա առաջատարի դերը: 2-րդ տեղով ընթացող «Բարսելոնա»-ն իր ակտիվում ունի 72 միավոր: [b]«Սևիլիա» - «Ռեալ»`2:1[/b] Գոլեր` Բակկա 19’, 72’ - Ռոնալդու 14’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր