211652_close_icon
views-count52236 դիտում article-date 13:32 31-05-2016

Հերթական էլիտար հարսանիքն է սպասվում, որը բացառիկ է նրանով, որ մեկ հարկի տակ մեկտեղվելու են հայ եւ թուրք քաղաքական գործիչները. ո՞ր պատգամավորի որդու մասին է խոսքը

Հունիսի 4-ին տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ Հայկ Ախոյանի հարսանիքը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հարսանիքը տեղի է ունեալու «Լաթառ» ռեստորանային համալիրում: Հրավիրյալների ցանկը հասնում է 500-ի եւ խիստ տարբերվում է հայկական ավանդական ցանկերից, քանի որ հրավիրյալների թվում են նաեւ թուրք քաղաքական եւ հասարակական գործիչներ: Բնականաբար, հրավիրված են այն թուրք գործիչները, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը եւ Արագած Ախոյանի հետ աշխատում են ցեղասպանության հետեւանքների վերացման ուղղությամբ: Նշենք, որ Արագած Ախոյանի որդին` Հայկ Ախոյանը շինարար է զբաղվում է շինարարական բիզնեսով, իսկ հարսնացուն` Աննա Սարգսյանն էլ աշխատում է անձնագրային վարչությունում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է եւ երջանկություն ցանկանում:

Նմանատիպ նյութեր