Գվատեմալայում այրվել է մայրաքաղաքի ամենամեծ շուկան․ տուժել է 60 մարդ
Գվատեմալայի մայրաքաղաքի ամենախոշոր շուկայում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 9 մարդ այրվածքներ են ստացել, ևս 50֊ը թունավորվել են գազի բալոնների պայթյուններից։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։
Ըստ իշխանության ներկայացուցիչների հաղորդման, կրակն ամբողջությամբ ոչնչացրել է 700 առևտրային տաղավարներ, իսկ ընդհանուր վնասի չափը շուրջ 90 մլն դոլար է կազմում։
Ըստ հետաքննության տվյալների, հրդեհը մոլոգնել է մարտի 25֊ի գիշերը հոսանքի կարճ միացման պատճառով։ Կրակն արագ տարածվել է։ Ջուր չլինելու պատճառով հրդեհի վայր ժամանած հրշեջներին երկար ժամանակ չի հաջողվել կրակը մարել։
Դեպքի վայր է ժամանել Գվատեմալայի նախագահ Օտո Պերես Մոլինան, ով խոստացել է շուկայի վերականգնման համար բյուջեից գումար հատկացնել։