Լաուդրուպը պատրաստ է գլխավորել «Բարսելոնա»-ն
«Սուոնսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Միկաել Լաուդրուպը հասկացրել է, որ դեմ չէր լինի իր մարզչական կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում, որտեղ դանիացին հանդես է եկել 90-ական թվականներին: Նշենք, որ իսպանական որոշ լրատվամիջոցների պնդմամբ, հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն կարող է գլխավորել Միկաել Լաուդրուպը:
« Դա շատ լավ է, երբ քո անունը կապում են մեծագույն ակումբի հետ: Ես շատ ուրախ եմ այդ խոսակցություններից, սակայն չեմ կարծում, որ դա համապատխասխանում է իրականությանը»,-ասել Լաուդրուպը: