1089 դիտում
15:14 24-09-2014
Տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվեցին վերանայման գործընթացի երկրորդ փուլի արդյունքները և համաձայնեցվեցին Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական պլանավորման նկատառումները:
Պլանավորման նկատառումներում մատնանշվել են պետության զինված պաշտպանության կազմակերպման այնպիսի նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչպիսիք են «Խելամիտ պաշտպանությունը» և «Առաջադրանքով հրամանատրումը»: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում այս և այլ նորարարական լուծումների կյանքի կոչումը թույլ կտա փոքր ուժերով մեծ խնդիրների կատարմանն ունակ ստորաբաժանումների միջոցով վարել տարատեղված և ապակենտրոնացված գործողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարության համար վճռական մոտեցումների ևս մեկ կարևոր ուղղություն է լինելու զինվորական էթիկայի նորմերի, կառավարման մշակույթի զարգացումը և բարեվարքության ամրապնդումը: Այս նախաձեռնություններն ուղղված կլինեն զինված ուժերում բարեփոխումների տեսլականը զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության և զինվորականների սոցիալական խմբերում փոխհարաբերությունների նոր մոդելների վրա խարսխելուն:
Նիստի ավարտին ազդարարվեց Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի 3-րդ փուլի մեկնարկը, որի ընթացքում մշակվելու և սահմանվելու են պաշտպանության գործում շահառու մարմինների դերերն ու առաջադրանքները և զինված ուժերի խնդիրները:
Ամփոփելով նիստի արդյունքները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բոլոր գերատեսչություններին շնորհակալություն հայտնեց համապետական նշանակության այս ձեռնարկում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, վստահություն հայտնելով որ միջգերատեսչական փոխգործակցության նույն բարձր մակարդակը կպահպանվի նաև ռազմավարական վերանայման հաջորդիվ փուլերի ընթացքում:
Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. ավարտը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:
Նմանատիպ նյութեր
2284 դիտում
19:26 25-03-2014
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող հանձնաժողովի նիստը
1327 դիտում
20:10 17-06-2016
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
1883 դիտում
22:31 25-11-2016
Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
424 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
304 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
310 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել