Նոր սկանդալ՝ Տիմոշենկոյի անվան շուրջ. ձայնագրություն
Յուլյա Տիմոշենկոն Թվիթերի իր էջում հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության միության նախկին քարտուղարի տեղակալ Նեստոր Շուֆրիչի հետ։ Այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը հայտնվել է համացանցում և մեծ սկանդալ առաջացրել։
Ուկրաինայի նախկին վարչապետը, սակայն, հերքում է՝ ասելով, որ հեռախոսազրույցը մոնտաժվել է, փոխանցում է «Эхо Москвы»֊ն։
Զրույցի ընթացքում խոսվել է նաև Ուկրաինայում բնակվող ռուսների ճակատագրի մասին։ Շուֆրինի այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայում բնակվող 8 մլն ռուսների հետ, Տիմոշենկոն պատասխանում է, որ նրանց պետք է սպանել միջուկային զենքի օգնությամբ։