Տիմոշենկոյի ազատ արձակման առաջին կադրերը. տեսանյութ
Ինչպես արդեն հայտնել էինք, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն քիչ առաջ ազատ է արձակվել կալանքից և դուրս եկել Խարկովի 5-րդ քաղաքային հիվանդանոցից, որտեղ բուժվում էր:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիմոշենկոն անվասայլակին է եղել նստած և հայտարարել է, որ վերջ դրվեց բռնապետական վարչակարգին նրանց շնորհիվ ոչ թե քաղաքական գործիչների և դիվանագետների, այլ նրանց, ովքեր ովքեր ոտքի ելան և իրենց կյանքի գնով նպաստեցին այդ վարչակարգի տապալմանը և կարողացան պաշտպանել իրենց և իրենց հայրենիքը:
Նա հայտարարել է, որ մասնակցելու է մայիսի 25-ին անցկացվելիք նախագահական ընտրություւններին: