211652_close_icon
views-count4407 դիտում article-date 22:47 27-03-2014

Սամվել Բալասանյանը սկսե՞լ է պատժել Սպարտակ Ղուկասյանին. aravot.am

Այսօր Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի հետ հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի աշխատակիցներից մեկը ոստիկանապետից հետաքրքրվեց, թե նա ստացե՞լ է արդյոք քաղաքապետարանից իր կառույցին հասցեագրված գրությունը` Գյումրու թիվ 22 միկրոավտոբուսային երթուղու սպասարկման պայմանագրի լուծման վերաբերյալ, գրում է [url=http://www.aravot.am/2014/03/27/444854/]Aravot.am[/url]-ը: Այնուհետ աշխատակիցը մանրամասնեց, որ այդ երթուղին շահած «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ-ն կառավարության որոշումներն է խախտել, մասնավորապես մրցույթով շահած մեքենաների քանակը պակաս է պահանջվածից, որը հակասում է կառավարության 2001 օգոստոսի 17-ի թիվ 762 որոշմանը: Եվ մինչև տրանսպորտի բաժնի աշխատակիցը մանրամասնորեն ներկայացնում էր խնդիրը, գնդապետ Նադարյանը կարճ կապեց` ասելով. «Ես տեղյակ եմ, գիտեմ, հարցը տվեք խնդրում եմ»: Հարցը հետևյալն էր, թե Շիրակի մարզի ոստիկանապետը ուսումնասիրե՞լ է իրենց գրությունը և կարելի՞ է ակնկալել նրա աջակցությունը խնդիրը հարթ լուծելու համար: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/03/27/444854/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր