211652_close_icon

Սոչիում նախատեսված G8֊ի հանդիպումը հետաձգվել է․ Քեմերոն

views-count1512 դիտում article-date 23:47 24-03-2014
Հաագայում անցկացվող գագաթաժողովի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ավելի վաղ նախատեսված ամենամյա «Մեծ ութնյակի» ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենա։ G8֊ի հանդիպումը պետք է անցկացվեր Սոչիում, սակայն այն հետաձգվել է Ուկրաինայի դեպքերի հետ կապված Ռուսաստանի հետ կոնֆլիկտային իրադրության պատճառով։ Նշենք, որ մարտի 24֊ին Հաագայում միջուկային անվտանգության հարցերի շուրջ երկօրյա գագաթաժողով է սկսվել, որում մասնակցում են ավելի քան 50 պետության ներկայացուցիչներ և միջազգային կազմակերպություններ։

Նմանատիպ նյութեր