Սոչիում ուժգին քամու պատճառով ավելի քան 10 չվերթ է հետաձգվել
Այսօր՝ մարտի 9-ին, Սոչիի օդանավակայանում 11 չվերթ է հետաձգվել: Այս մասին տեղեկացնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը, հայտնում է Интерфакс-ը:
Պատճառը ուժգին քամին է:
Աղբյուրը հայտնում է, որ Սոչի ժամանող ինքնաթիռները արտակարգ վայրէջք են կատարել Անապայում, Մինվոդիում և Կրասնոդարում: