Սահմանամերձ Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման համար հաշվեհամար է բացվել
Սիրով տեղեկացնում ենք ամենքին, որ սահմանապահ Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման համար բացվել է հաշվեհամար՝ [b]220023182888000[/b] ACBA-CREDIT AGRICOLE բանկում:
Նախատեսվում է կատարել ջրամեկուսացման աշխատանքներ, պատերի վերին հատվածների վերաշար և ամրակայում, տանիքի ամրակայում և ծածկ, գմբեթի վերականգնում և ներքին հարդարման աշխատանքներ:
Անհրաժեշտ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ [b]+37493924749[/b] Արսեն Սարկավագ՝ Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու: