2174 դիտում
15:16 26-01-2019
Հայ-իտալական գիտական կապերն ամրապնդվում են
Հունվարի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի և Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոյի գլխավորած պատվիրակության հետ:
Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, գիտական հետազոտությունների ուղղությունները, ձեռքբերումները և խնդիրները: «Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ներգրավենք երիտասարդությանը գիտության մեջ: Այժմ մեր գիտական կադրերի 30 տոկոսը երիտասարդներն են: Մենք ջանում ենք զարգացնել և ուժեղացնել միեր միջազգային կապերը` միջազգային գիտահետազոտական ծրարգրերում ներգրավելով երիտասարդ գիտնականներին»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոն իր հերթին ներկայացրեց Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի գործունեությունը և նշեց, որ երիտասարդ գիտնականների համար ցանկալի է ունենալ առանձին ծրագրեր: Նա ասաց, որ համատեղ իրականացվելիք ծրագրերը կարող են հետագայում ընդլայնվել: Մասիմո Ինգուշոն շնորհակալություն հայտնեց ջերմ հյուընկալության համար և հայ գիտնականներին հրավիրեց Իտալիա` տեղում ծանոթանալու Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի գործունեությանը:
Նմանատիպ նյութեր
2997 դիտում
17:32 22-10-2018
Հայ-չինական գիտական կապերն ամրապնդվում են
1221 դիտում
15:55 24-03-2014
Տեղի կունենա «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով 3-օրյա գիտաժողով
Այս բաժնից
631 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին