2013 դիտում
16:55 01-10-2015
Այդ մասին ես ոչինչ չգիտեմ. ԵԱՀԿ նախագահող երկրի վարչապետը՝ Ադրբեջան դիտորդական առաքելություն չուղարկելու մասին
Քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ է ունեցել Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, որին, որպես ԵԱՀԿ նախագահող երկրի վարչապետի, հարց է ուղղել հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Հարցին, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշել է դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջան, քանզի այդ երկիրը ցանկանում էր կրճատել դիտորդների թիվը, ինչը ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունների խախտում է, ուստի ստեղծված իրավիճակում ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու սերբական նախագահությունն Ադրբեջանի կողմից պարտավորությունների նման խախտման դեպքում, Սերբիայի վարչապետն աննախադեպ պատասխան է տվել է. «Դա ինձ համար ամենաբարդ հարցն է։ Անկեղծ ասած՝ ես բոլոր հարցերի մասնագետ ինձ չեմ համարում, չնայած իմ երկրում կան շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր իրենց ամեն հարցով էքսպերտ են համարում։ Այդ մասին ես ոչինչ չգիտեմ, եթե իմանայի, կպատասխանեի։ Անհարմար կլինի, որ ես հիմա ձեւ անեմ ու ասեմ, թե ինչ-որ բան գիտեմ։ Ես էքսպերտ չեմ բոլոր համաշխահային ճգնաժամերը լուծելու հարցում»:
Նմանատիպ նյութեր
2409 դիտում
22:18 01-01-2020
Սլովակիան Ալբանիային է փոխանցել ԵԱՀԿ նախագահող երկրի պարտականությունները
1831 դիտում
23:52 21-03-2014
ԵԱՀԿ֊ն մարդու իրավունքների դիտորդական առաքելություն կուղարկի Ուկրաինա
2111 դիտում
20:22 23-02-2017
Արման Թաթոյանն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակությանը
Այս բաժնից
1219 դիտում
20:49 31-01-2025
Աղազարյանի որդին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
2221 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
847 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը