Twitter-ի ամբողջական արգելափակման մասին խոսք լինել չի կարող. Թուրքիայի նախագահ
Նույնիսկ խոսք անգամ լինել չի կարող Twitter-ի լրիվ արգելափակման մասին: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ անդրադառնալով Թուրքիայում Twitter-ի փակման մասին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությանը:
«Եթե առկա է ուրիշի անձնական կյանք անօրինական մուտք գործելու փաստ, կարող են արգելափակվել միայն տվյալ էջերը, այն էլ՝ դատարանի որոշմամբ»,-ասել է Գյուլը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Twitter սոցկայքը Թուրքիայում ամբողջովին կարգելափակվի: «Իձ չի անհանգստացնում, թե ինչպես դրան կարձագանքի միջազգային հանրությունը: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության ուժը»,-ասել էր նա: