Ադրբեջանցիները հրապարակել են հայ գերու նկարը
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների մոտ գերի է ընկել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին Չինարիի բնակիչները: Նրանց փոխանցմաբ, համգյուղացին սեր ունի խմիչքի հետ եւ հավնաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել:
Մինչեւ այդ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմաբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: Ադրբեջանական կողմն արդեն հրապարակել է հայ գերու լուսանկարները: