5606 դիտում
21:08 10-11-2017
Ադրբեջանի նախագահն արգելափակել է իր Twitter-ն Աննա Աստվածատուրյան-Թերքոթի համար
Հայ-Ռուսական համալսարանում՝ նոյեմբերի 10-ին` ՀՌՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի լրագրության ամբիոնի հրավերով հյուրընկալվել է ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ և ակտիվիստ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը:
Նա համալսարանի ուսանողներին ներկայացրել է իր հասարակական գործունեությանը վերաբերող մանրամասները, ԼՂ հիմնահարցի բարձրաձայնման և Արցախի ճանաչման հարցում Սփյուռքում կատարվող աշխատանքները, ինչպես նաև՝ իր հեղինակած «Ոչ մի տեղ․արտաքսման մի պատմություն» գիրքը, որի մի քանի օրինակը սիրով նվիրել է Հայ-Ռուսական համալսարանի գրադարանին:
Վերջին հինգ տարիներին Աննան ակտիվորեն պայքարում է ԱՄՆ-ում իրականացվող հակահայկական լոբբինգի դեմ:
«Ադրբեջանցիները միլիոնավոր դոլարներ են ծախսում այդ նպատակի վրա՝ օգտագործելով նաև այնտեղ գործող թուրքական կառույցները: Սակայն, իմ և ԱՄՆ-ում ապրող Բաքվից բռնագաղթած մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ մեզ հաջողվում է տապալել ԱՄՆ տարբեր նահանգներում նրանց կողմից ներկայացվող հակահայկական բանաձևերը:
Ադրբեջանցիները ունեն նավթադոլարներ, մենք՝ 10 միլիոնանոց սփյուռքահայություն և իմ կարծիքով սա մեր գլխավոր հաղթաթուղթն է, որը մենք պետք է ավելի ակտիվ օգտագործենք»,- պատմել է Աննա Աստվածատուրյան-Թերքոթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում ապրող Բաքվից բռնագաղթած մեր հայրենակիցները մեծ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին:
Աննա Աստվածատուրյան-Թերքոթը նշել է, որ մինչև օրս Ադրբեջանի ԱԳՆ-ը իրեն չի ներառել իր «սև ցուցակում»: «Ինձ համար անհասկանալի է (հեղ.- ծիծաղում է), թե ինչու՞ մինչև հիմա ես չեմ հայտնվել այդ ցուցակում, սակայն ձեզ հայտնեմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արգելափակել է իր Twitter-յան էջը ինձ համար, ինչը ինձ որոշ չափով «մխիթարում» է»,- հայտնել է նա:
Անդրադառնալով իր հեղինակած «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) գրքին (լույս է տեսել 2012թ.-ին, որն այս տարվա մայիսին թարգմանվել է ռուսերեն), որը հիմնված է իր երիտասարդ տարիքի օրագրի նշումների վրա, Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ասել է հետևյալը.
«Այդ գրքում ես պատմում եմ իմ երջանիկ մանկության մասին, Բաքվում մեր ապրելակերպի և խաղաղ կեցության մասին, որն ավարտվեց 1988թ.-ին: Այնտեղ նկարագրել եմ, թե ինչպես էինք մենք Բաքվում առերեսվում ազգային բռնությանն և բնաջնջմանը ադրբեջանական իշխանությունների կողմից, նկարագրում եմ Հայաստանում իմ կյանքը` որպես փախստական, ԱՄՆ-ում իմ կեցության առաջին տարիներին»,- տեղեկացրել է նա՝ հավելելով, որ այժմ նա աշխատում է իր երկրորդ գրքի վրա:
Հանդիպման ավարտին նա պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ԱՄՆ-ում աշխատում է որպես իրավաբան՝ տեղի խոշորագույն բանկերից մեկում: Նա դասախոսում է հայերի կացության մասին Ադրբեջանում՝ մարդու իրավունքների և միջազգային օրենքի շրջանակներում, ինչպես նաև պաշտպանում է հայերի քաղաքական իրավունքները՝ Լեռնային Ղարաբաղում ինքնավարություն հաստատելու գործում Աննան կարևոր դեր է խաղացել Մեն նահանգի կողմից 2013 թ. Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործում և շարունակում է իր հայանպաստ քաղաքականությունը ԱՄՆ տարբեր նահանգներում։
Աննա Աստվածատուրյան-Թերքոտը 2013 թ. Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Մխիթար Գոշի մեդալին, իսկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից՝ ԼՂՀ երախտագիտության մեդալին։
[b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
901 դիտում
12:34 18-04-2023
Արցախի ԱԳ նախարարը բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթի հետ քննարկել է Արցախում հումանիտար խնդիրները
1063 դիտում
16:56 05-07-2022
Արցախում ծնված 161 երեխաների մայրեր «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամից ստացել են նվեր-տուփեր
1708 դիտում
10:41 21-03-2014
Թուրքիայի իշխանություններն այս գիշեր արգելափակել են Twitter-ը
Այս բաժնից
331 դիտում
18:29 13-12-2024
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավարների հետ
661 դիտում
18:17 13-12-2024
ՔԿ նախագահի մամուլի խոսնակը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
343 դիտում
18:06 13-12-2024
ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը հերթական նիստն է գումարել