Բաշար Ասադի ուժերն ամրոց են գրավել
Սիրիայի կառավարական ուժերը Հոմս գավառում խաչակիրների հնադարյան ամրոց են գրավել։ Այս մասին հայտնում է BBC լրատվականը։
Ամրոցի գլխավերևում Սիրիայի ազգային դրոշն է բարձրացվել։ Գրավումից առաջ ապստամբների հետ կատաղի մարտեր են ընթացել։ Ըստ Սիրիայի իշխանությունների տվյալների, մարտերի ընթացքում ամրոցում 10֊նյակ ապստամբներ են զոհվել, իսկ ողջ մնացածները փախել են Լիբանան։
Սիրիական իշխանությունները պնդում են, որ իրենց հակառակորդներն ամրոցը ծառայել է որպես Լիբանանից օգնության մատակարարման համար բազա։