211652_close_icon

Զուրաբ Ժվանիայի մահվան լուսանկարները պահված են եղել Վրաստանի նախկին դատախազի պահարանում

views-count2539 դիտում article-date 15:48 20-03-2014
Վրաստանի հանգուցյալ, նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի և Ռաուլ Յուսոպովի մահվան [url=https://shamshyan.com/hy/article/1403192057163/]լուսանկարները,[/url] որոնք նախօրեին հայտնվել են համացանցում, պահված են եղել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի աշխատանքային սենյակի չհրկիզվող պահարանում: «Ինչ վերաբերում է դրանց հեղինակին, ապա դատախազությունը մտադիր է ուսումնասիրել այդ հարցը: Բացի այդ, հարկ է հասարակությանը իրազեկել այն փաստի մասին, որ լուսանկարները և տեսանյութը հայտնաբերվել են նախկին դատախազ Մուրթազ Զոդելավայի աշխատանքային կաբինետում՝ այլ նյութերից առանձնացված, որի հետ կապված դատախազությունն արագացնելու է նախկին վարչապետի մահվան գործի ուսւոմնասիրությունը»,-հայտնել է դատախազ Նաթիա Մեզվրիաշվիլին:

Նմանատիպ նյութեր