Չավեսն արտամուսնական կապից երեխաներ ունի
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրապարակավ հայտարարել է, որ ավելի քան 1 տարի առաջ մահացած նախկին նախագահ Ուգո Չավես արտամուսնական կապից երեխաներ ունի։
Իր ելույթի ընթացքում արդեն հայտնի Չավեսի երեխաներից բացի Մադուրոն նշել է նաև նրա 2 երեխաների՝ 5-ամյա Սառա Մանուելայի և 8-ամյա Հենեսիս Մարիայի մասին: Որոշ տվյալների համաձայն՝ Սառա Մանուելայի լույս աշխարհ է բերել նախագահական օդանավի բորդուղեկցորդուհի Նիդիա Ֆախարդոն։ Մյուս երեխայի մոր մասին տվյալներ հայտնի չեն։
Նշենք, որ մինչ այդ հայտնի էր, որ Չավեսն երկու ամուսնություններից ծնված 5 երեխա ունի։