Սպիտակ Տունը կոչ է արել չգնել ռուսական արժեթղթեր
Միացյալ Նահանգների Սպիտակ Տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին համաշխարհային ներդրողներին կոչ է արել չգնել ռուսական արժեթղթեր՝ հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները և հնարավոր հետևանքները ռուսական շուկայում:
«Եթե ինձ հարցնեք, ապա ես ներկա պահին ներդրումներ չէի անի ռուսական նախագծերում»,-ասել է Սպիտակ Տան ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում Ռուսաստանի դեմ՝ Ղրիմը բռնակցելու համար: