211652_close_icon
views-count1306 դիտում article-date 16:07 19-03-2014

Ուղևորուհու իրերով փախուստի դիմած տաքսու վարորդը հայտնաբերվեց

Հունվարի 7-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տաքսու վարորդը Թումանյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ գողացել է 1987 թ. ծնված Ն.-ի պայուսակը: Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հայտնել էր, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, պայուսակը և հագուստները թողնելով «ՎԱԶ-21010» մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ` մտել էր սուպերմարկետ և քիչ անց վերադառնալով` նկատել, որ տաքսին անհետացել է: Մարտի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1968 թ. ծնված Արայիկ Գ.-ն, որը ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր