211652_close_icon
views-count995 դիտում article-date 14:49 14-06-2014

Ուղևորուհու պայուսակը գողացած տաքսու վարորդը հայտնաբերվել է

Հունիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Չարենցի փողոցում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից Աննա Վ.-ի պայուսակը` պարունակությամբ հանդերձ, գողանալու մասին: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ծառայություններից մեկին պատկանող նշված ավտոմեքենան եղել է «Նիսանն-Սաննի» մակնիշի, որը վարել է 1975 թ. ծնված Արամ Բ.-ն: Վերջինս հունիսի 13-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր