Զինված հարձակում՝ Լիբանանում
Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում զինված ծայրահեղականները բանակային պարեկների վրա հարձակում են գործել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS֊ը։
Ըստ «Ալ Մանար» հեռուսատակայանի հաղորդման, գրոհայինները ռմբակոծել են զրահամեքենաների, հսկիչ անցակետերի և Սուկ էլ Հոդր գավառում գտնվող Ալ-Նասիրի մզկիթի վրա։ Լիբանանյան զինծառայողներին հաջողվել է կանխել ծայրահեղականների հարձակումը, որի ժամանակ 5 գրոհային է ձերբակալվել։
Նշենք, որ անցյալ շաբաթ ծայրահեղական խմբավորումների իսլամիստների կողմից սպանվել էր 1 զինվոր, 6֊ը վիրավոր էին։