Լիբիայում պայթյուն է որոտացել․ կա 5 զոհ
Լիբիայի ռազմական բազաներից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով ավելի քան 5 զինծառայող է զոհվել, ևս 10 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում են երկրի իշխանությունները։
Պայթյունը որոտացել է Բենգազի արևելքում տեղակայված ռազմական բազայում, որտեղ պայթյունի ժամանակ անց էր կացվում սպաերի պարգևատրման արարողությանը նվիրված միջոցառում։
Միջադեպի հետ կապված դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։