Գերմանիան չի ճանաչել Ղրիմի հանրաքվեն
Գերմանիան չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին։
«Այդ հանրաքվեն հակասում է Ուկրաինայի և միջազգային օրենքներին։ Մեր տեսակետով, այն անօրինական է։ Գերմանիան դատապարտում է նման անօրինական ընտրությունները»,֊ հայտարարել է Զայբերտ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրաժարվել են ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները։