1816 դիտում
11:43 17-03-2014
Վրաստանը չի ճանաչել Ղրիմի հանրաքվեն
Վրաստանի ԱԳ նախարարությունը հաղարդագրություն է տարածել, որում ասվում է, որ չի ճանաչում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն, քանի որ այն տեղի է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի կողմից ճնշում գործադրելու, Ուկրաինայի Սահմանադրության և միջազգային իրավունքի սկզբունքներն ամբողջովին շրջանցելու արդյունքում:
Հայտարարության մեջ նշված է նաև, որ Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձերը հանդիսանում են թե՛ երկկողմ, թե՛ միջազգային համաձայնագրերով Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպիտ ոտնահարում:
«Վրաստանի ԱԳՆ-ը հերթական անգամ հստակորեն աջակցություն է հայտնում Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների շրջանակներում, դիմում է միջազգային հանրությանը միահամուռ ուժերով ստիպելու Ռուսաստանին նրա զինված ուժերը զորանոցներ վերադարձնելու, Ղրիմում և Ուկրաինայի այլ մասերում իրավիճակն անհապաղ կայունացնելու, Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցություններ սկսելու և ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար միջազգային հանրության հետ համագործակցելու կոչով»,-նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1601 դիտում
10:25 17-03-2014
Աբխազիան ճանաչել է Ղրիմի հանրաքվեն
1494 դիտում
16:11 17-03-2014
Գերմանիան չի ճանաչել Ղրիմի հանրաքվեն
1134 դիտում
10:26 07-03-2014
Թուրքիան Ղրիմի կարգավիճակի հարցով անցկացվելիք հանրաքվեն վտանգավոր քայլ է համարել
Այս բաժնից
418 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1021 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
691 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել