Աբխազիան ճանաչել է Ղրիմի հանրաքվեն
«Սա ոչ միայն պատմական անցյալի, այլ նաև ժամանակակից քաղաքական իրականության վրա հիմնված համազգային որոշում է»,-նման կարծիք է հայտնել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի և նրա արդյունքների մասին:
Նրա խոսքով՝ հանրաքվեի արդյունքները դասական օրինակ են այն բանի, որ ժողովրդի ցանկությունն ու կամքը վեր է ամեն ինչից:
«Աբխազիան հարգում է ղրիմցիների կամքը, աջակցում է և ճանաչում նրանց ճակատագրական ընտրությունը»,-նշել է Անկվաբը:
Հիշեցնենք, որ Ղրիմում ինքնավարության կարգավիճակի ձեռքբերման շուրջ հանրաքվե անցկացվեց: Ղրիմի 3/4 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի տվյալներով՝ ընտրողների 95,7 տոկոսը կողմ է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ընգրկվելուն: