Ֆրանսիան կվերանայի Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագրերը, եթե Ռուսաստանն Ուկրաինայում առաջացած քաղաքական ճգնաժամի լուծմանը անհրաժեշտ քայլեր չձեռնարկի, այս մասին լրագրողներին հայտել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Լրագրողի այն հարցին,թ ե կչեղարկվի Ռուսաստանի հետ կնքած Ֆրանսիայի պայմանագիրը, ըստ որի վերջինս ձեռք է բերելու ռուսական ուղղաթիռներ 1.2 միլիարդ եվրոյի, Օլանդը պատասխանել է, որ կիրառվելիք պատժամիջոցների մեջ են մտնում նաև ռազմական պայմանագրերի չեղյալ հայտարարումը:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեն անօրինական է ու իրավական ուժ չունի: