ՆԱՏՕ-ի կայքերը հակերների հարձակումից հետո վերականգնվել են
ՆԱՏՕ-ի սերվերների մեծ մասի աշխատանքը վերականգնվել է երեկոյան հակերների կողմից հարձակումից հետո, թվիթերի իր միկրոբլոգում գրում է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկը:
«ՆԱՏՕ-ի մի քանի կայքերի վրա DDoS-հարձակումը շարունակվում է, սակայն մեծամասմաբ սերվերները վերականգնված են: Համակարգը և տվյալների բազան չի վնասվել: Մենք շարունակում ենք աշխատանքները»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի մի քանի կայքեր ենթրկվել էին հակերային հարձակման ուկրաինական «Կիբերբերկուտ» խմբավորման կողմից: