211652_close_icon
views-count4662 դիտում article-date 20:12 01-04-2016

Համերգային տոնական միջոցառում՝ նվիրված հայ կանանց ու աղջիկներին

Մայրաքաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին ներկա է գտնվել կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը: ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ու արդեն ավանդական դարձած այս միջոցառումը յուրօրինակ նվեր է հայ կանանց ու աղջիկներին: Ներկաներին իրենց կատարումներով ողջունել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տաղանդաշատ երեխաները:

Նմանատիպ նյութեր