211652_close_icon
views-count1173 դիտում article-date 14:30 15-03-2014

Էրդողանը շարունակում է պաշտոնանկ անել ոստիկանապետերին

Թուրքիայի 4 նահանգների ոստիկանական բաժանմունքների ղեկավարներն ազատվել են աշխատանքից: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կադրային փոփոխություններնը տեղի են ունեցել Վան, Գիրեսուն, Մուղլա և Սըվաս նահանգներում: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Անկարայում և Իզմիրում իրականացված կադրային փոփոխությունների հետևանքով տուժվեցին ոստիկանության 470 աշխատակիցներ: Նրանց մի մասը հեռացվեց աշխատանքից, իսկ ավելի փոքր մասին էլ ավելի ցածր պաշտոններ առաջարկվեցին: Իզմիրում աշխատանքից հեռացվեցին ոստիկանության 12 բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրքիայի կառավարությունը ձեռնամուխ եղավ ուժային կառույցներում կադրային փոփոխությունների այն բանից հետո, երբ 2013 թվականի դեկտեմբերի 17-ից ոստիկանությունը հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում խուզարկություններ սկսեց կառավարության մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տանը:

Նմանատիպ նյութեր