Եվրամիությունը Մոլդովայի համար ապրիլի 28-ից առանց այցագրի ռեժիմ կսահմանի
Եվրամիությունը Մոլդովայի համար ապրիլի 28-ից սկսած առանց այցագիր ռեժիմ է սահմանելու: Այս մասին հայտնել է ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը:
«Ապրիլի վերջին կենսաչափական անձնագրերով մոլդովացի քաղաքացիների համար Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ այցելությունների համար այցագիր չի պահանջվի: Դա մեծ նվաճում է և մեր հարաբերություններում նոր էջ»,- հայտարարել է նա:
Այսօր Բրյուսելում Եվրախորհրդարանն ու ԵՄ խորուրդը ստորագրել են Մոլդովայի համար այցագրային ռեժիմի վերացման մասին որոշում, որն ուժի մեջ է մտնելու ապրիլի 28-ին։