4306 դիտում
10:43 10-01-2017
Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը ստիպված են հանդես գալ դաշինքով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ։ Օրերս նախկին երկու պաշտոնյաները հանդիպել են Գագիկ Ծառուկյանին ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկով։
Ծառուկյանին հանդիպել են նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, կհնչի այս շաբաթ։ Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին ղեկավարը չի ցանկանում իր գլխավորած ցուցակում այնպիսի մարդկանց ընդգրկել, ովքեր կարող են խնդիրներ առաջացնել իշխանության հետ, ուստի չի բացառվում, որ Օսկանյանն ու Օհանյանը ստիպված լինեն հանդես գալ սեփական դաշինքով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2950 դիտում
10:50 06-04-2017
Օհանյանը, Րաֆֆին, Օսկանյանը քաղաքականությունից դուրս կգա՞ն, թե՞ նոր կուսակցություն կստեղծեն. «Ժամանակ»
1447 դիտում
09:13 15-03-2014
Վարդան Օսկանյանը չի՞ հետևի Քուշկյանի օրինակին․ Ժամանակ