Զոյա Լազարյանը նշանակվել է ԼՂՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ստորագրել է հրամանագիր Զոյա Լազարյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն Բակո Սահակյանի այլ հրամանագրով Զոյա Լազարյանը նշանանակվել է ԼՂՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԼՂՀ Առողջապահության նախարար է նշանակվել ՀՀ Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: