211652_close_icon
views-count1257 դիտում article-date 10:58 14-03-2014

ՄԱԿ֊ը կողմ է Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ երկխոսությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի և արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Մոսկվայի և Կիևի իշխանությունների միջև ուղիղ երկխոսության օգտին: Այս մասին հայտնել է ՄԱԿ֊ի մամլո ծառայությունը, փոխանցում է ITAR-TASS-ը։ Պան Գի Մունը երկու կողմերին կոչ է արել մեղմել ստեղծված իրավիճակը, նվազեցնել հռետորության աստիճանը և ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրել։ Նա ընդգծել է, որ իրավիճակի կարգավորմանն ուղղված միասնական ջանքերում պետք է գերակշռեն ՄԱԿ-ի հակամարտությունների խաղաղ կարգավորման և մարդու իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքի մասին կանոնադրության սկզբունքները։ Նշենք, որ Պան Գի Մունի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղ է ունեցել ՄԱԿ֊ի Անվտանգության Խորհրդի նիստից հետո։

Նմանատիպ նյութեր