211652_close_icon
views-count909 դիտում article-date 15:24 13-03-2014

Կփոխհատուցվի կանանց միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրի կազմակերպման ծախսը

Կառավարությունն այսօրվա նիստում կարևորել է հայ անվանի երգիչների, հաղորդավարների, պարային խմբերի մասնակցությամբ իրականացված կանանց միջազգային օրվան նվիրված «Միայն սիրո մասին» մեծածավալ համերգային ծրագիրը: Քանի որ դրա իրականացման ծախսը նախատեսված չի եղել Մշակույթի նախարարության 2014թ. բյուջեով, համերգի կազմակերպիչ «Հայկական ջազի 70 տարին» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար նախարարությանը հատկացվել է մոտ 22.5 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր